Վիետնամի կղզին մոտ 2 տարվա դադարից հետո առաջին անգամ ընդունել է զբոսաշրջիկների

15:12, 20 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածումից ի վեր մոտ երկու տարվա ընթացում առաջին անգամ Վիետնամի Ֆու Քուոկ կղզի են ժամանել երկու հարյուր պատվաստված օտարերկրացի զբոսաշրջիկներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Փորձ է արվում «վերակենդանացնել»  զբոսաշրջային տնտեսությունը: Վիետնամը սահմանային խիստ հսկողություն էր սահմանել համաճարակի սկզբում՝ փորձելով խուսափել COVID-19-ի դեպքերից: Արդյունքում այս քայլով Վիետնամը վնասել էր զբոսաշրջությանը, որը սովորաբար կազմում է համախառն ներքին արդյունքի մոտ 10 տոկոսը:

Պատվաստված զբոսաշրջիկներն այժմ ստիպված չեն լինի պարտադիր երկշաբաթյա կարանտին անցնել, սակայն նրանք պետք է իրենց հանգիստն անցկացնեն միայն Vinpearl հանգստավայրում և երկու անգամ թեստ հանձնեն ճանապարհորդության ընթացքում:

 


© 2009 ARMENPRESS.am