Փարիզի եւ Վաշինգտոնի հարաբերություններում վստահությունը վերականգնված չԷ. Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար

15:53, 19 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի եւ Վաշինգտոնի հարաբերություններում վստահությունը, որը խախտվել Է ֆրանսիական սուզանավերի կառուցման պարտավորագրից Ավստրալիայի հարաժարման շուրջը ծագած սկանդալի պատճառով, առայժմ վերականգնված չԷ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը նոյեմբերի 19-ին Le Monde թերթում հրապարակված հարցազրույցում:

«Այժմ մենք գտնվում ենք ԱՄՆ-ի հետ վստահության վերականգնման գործընթացում, բայց մենք տակավին մինչեւ վերջ չենք դա արել»,- ասել Է Լը Դրիանը: «Ձեռնարկվել են կարեւոր գործողություններ, ինչի մասին են վկայել Հռոմում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցություններն ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենի հետ, իսկ այնուհետեւ Ֆրանսիայի ղեկավարի հանդիպումը (ԱՄՆ-ի) փոխնախագահ Քամալա Հարիսի հետ Փարիզում»,-ընդգել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am