Ադելը եւս մեկ երգ է ներկայացրել նոր ալբոմից

13:06, 19 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգչուհի Ադելը Ցանցում ներկայացրել Է "To Be Loved" նոր երգը, որը տեղ կգտնի երգչուհու «30» խորագիրը կրող ապագա ալբոմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աստղի թրեքն առայժմ կա միայն նրա սոցցանցերում: Այնտեղ նա զետեղել Է մի տեսահոլովակ, որն ամբողջությամբ նկարահանվել Է տանը:

Հոլովակում Ադելը նստած Է բազմոցին եւ հուզիչ կերպով երգում Է "To Be Loved"-ը:

Երգում Ադելը պատմում Է այն մասին, որ սիրելու եւ սիրվելու համար հարկավոր Է ինչ-որ բան զոհաբերել՝ հրաժարվել ինչ-որ թանկ բանից: Նա նաեւ պնդում Է, որ ոչ մի բանի համար չի ափսոսում եւ ասում Է, որ փորձել Է… (չի բացառվում, որ Սայմոն Քոնեքիի հետ ամուսնությունը պահպանելն Է):

Մի քանի ժամում "To Be Loved"-ը Twitter-ում հավաքել Է ավելի քան երեք միլիոն դիտում եւ գրեթե երեք հարյուր հազար լայք: Օգտատերերը գրել են, որ նոր երգից իրենք փշաքաղվում են:

«Չափազանց գեղեցիկ Է»,-կարծիքներ են հայտնել երկրպագուները: Ավելի վաղ Օփրա Ուինֆրիի անցկացրած հարցազրույցում Ադելն ընդունել Է, որ իր նոր ալբոմը, որը թողարկվելու Է այս ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին, նվիրված Է Քոնեքիից ծանր բաժանությանը (զույգը պաշտոնապես ամուսնալուծվել Է այս տարվա մարտին), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am