ԼՂ-ում լարված իրավիճակ պահպանվում է. Ստանիսլավ Զաս

16:18, 17 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարված իրավիճակ պահպանվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ստանիսլավ Զասը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված եռակողմ համաձայնությունը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում:

«Չնայած ձեռնարկվող քայլերին, հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը դեռ պահպանվում է»,- նշել է նա:

 


© 2009 ARMENPRESS.am