Շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից մեկն է  

14:13, 17 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովենիայում ընթացող Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններում տղամարդկանց հավաքականը հաղթանակ տոնեց Ֆրանսիայի ուժեղ հավաքականի նկատմամբ և հավասարվեց առաջատարներին, այս պահին կիսելով՝ 1-6-րդ հորիզոնականները։ Նոյեմբերի 17-ը հանգստյան օր է։ 6-րդ մրցախաղում Հայաստանի հավաքականի հակառակորդն է Ադրբեջանի ընտրանին։
Կանանց պայքարում Հայաստանի կանանց հավաքականը 2 անընդմեջ պարտություն կրեց, սակայն շարունակում է մոտ մնալ առաջատարներին։ Հանգստյան օրից հետո 6-րդ մրցախաղում Հայաստանի շախմատիստները կմրցեն Ուկրաինայի հավաքականի հետ։ 

 


© 2009 ARMENPRESS.am