Եվրոպական խորհրդի նախագահը դեէսկալացիայի ու կրակն անմիջապես դադարեցնելու կոչ է արել

18:51, 16 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերի իր էջում գրել է, որ սահմանային լարված իրավիճակի ֆոնին բանակցություններ է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:  

«Կոչ ենք անում շտապ դեէսկալացիայի և կրակը լիարժեք դադարեցնելու: Տարածաշրջանում իրավիճակը շատ բարդ է: Եվրոպական խորհուրդը հավատարիմ է լարվածության թուլացման համար գործընկերների հետ աշխատելուն՝ հանուն բարգավաճող ու կայուն Հարավային Կովկասի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Շառլ Միշելը:  


© 2009 ARMENPRESS.am