ՌԴ և Իրանի նախագահները քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ  

15:31, 16 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմից ձեռնարկված միջոցների մասին՝ ուղղված հրադադարի ռեժիմի պահպանմանը, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատմանը»,- ասվում է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Երկու նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող, այդ թվում և խոշոր համատեղ ներդրումային նախագծերի իրականացմանն, կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցությանն առնչվող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am