Վարշավայում հայտարարել են, որ Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ զենքի կիրառմամբ պատերազմ չի լինի

11:13, 16 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում կառավարող՝ «Օրենք եւ Արդարություն» կուսակցության առաջնորդ փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին կարծում Է, որ Բելառուսի դեմ պատերազմ, ամենայն հավանականությամբ, չի լինի:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 16-ին այդ մասին նա հայտարարել Է Լեհաստանի ռադիոյին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամը: «Մենք արդեն հիբրիդային պատերազմի մեջ ենք, բայց զենքի կիրառմամբ պատերազմ առայժմ, ավելի շուտ, հորիզոնում չկա: Ես գործածում եմ «ավելի շուտ» բառերը, որովհետեւ մենք գործ ունենք անկանխատեսելի հակառակորդի հետ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am