Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց Պատրիարքական աթոռի միաբան անդամ Թաթուլ Անուշյանի մահվան առնչությամբ

17:27, 15 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ՝ ցավակցելով Պատրիարքական աթոռի միաբան անդամ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի մահվան առնչությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից:

Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքին ցավակցել էր նաև երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը երկարատև հիվանությունից հետո մահացել էր նոյեմբերի 14-ին: Նա 2019 թվականից իրականացնում էր Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական խորհրդի նախագահի պարտականությունները: 


© 2009 ARMENPRESS.am