«Տարվա լավագույն մարզիկ» մրցանակաբաշխությունը կկայանա Գյումրիում

17:07, 15 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Տարվա լավագույն մարզիկ» մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունն այս տարի կկայանա Գյումրիում:

«Արմենպրես»-ի հետ  զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վերջինս շեշտեց, որ այս տարի կլինի «Հանդիսականի համակրանք» մրցանակ, որի հաղթողը կորոշվի SMS քվեարկության միջոցով, կմասնակցի ցանկացած հայազգի մարզիկ:

«Տարվա լավագույն մարզիկ»-ի քվեարկությունը կկայանա դեկտեմբերին, որին կմասնակցեն մարզական լրագրողները և ազգային ընտրանիների գլխավոր մարզիչները:

  


© 2009 ARMENPRESS.am