ՌԴ խաղաղապահներն ապահովել են 7500 մարդու տեղաշարժ դեպի ԼՂ և հակառակ ուղղությամբ

11:02, 15 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները մեկ ամսում ապահովել են ավելի քան 4 հազար ավտոմեքենայի և 7500 մարդու անվտանգ տեղաշարժ դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Զորախմբի ներկայացուցիչ Օլեգ Գլեբովը հայտնել է, որ զինծառայողները ստուգում են բոլոր մեքենաները: Իսկ օրական անցնում է ավելի քան 150 մեքենա:

Բոլոր արգելափակոցները հագեցած են ժամանակակից արտաքին տեսահսկման գմբեթային տեսախցիկներով, լուսարձակներով և անխափան սնուցման սարքերով: Խաղաղապահները զինված են «Ратник» կոստյումներով:

 


© 2009 ARMENPRESS.am