Փարիզում մեկնարկել է ՌԴ-ի ու Ֆրանսիայի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

14:46, 12 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում 2+2 ձևաչափով մեկնարկել է Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ՌԴ արտաքին գործերի նախարարության  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

Հանդիպումը տեղի է ունենում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ հանդիպման օրակարգում միջազգային, տարածաշրջանային ճգնաժամի քաղաքական ու ռազմական ասպեկտներին վերաբերող հարցեր են: Երկու երկրների պաշտոնյաները  քննարկելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում գործադրվող ջանքերը:

 


© 2009 ARMENPRESS.am