Թուրքական լիրան դոլարի նկատմամբ անկման նոր ռեկորդային ցուցանիշ է սահմանել

19:13, 10 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լիրայի փոխարժեքը նոյեմբերի 10-ին իջել է մեկ դոլարի դիմաց 9.87 լիրայի՝ գերազանցելով ռեկորդային նվազագույն ցուցանիշը, որը գրանցվել էր հոկտեմբերի 25-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Bloomberg-ը:

Թուրքական ազգային արժույթի անկումը շարունակվում է 2020 թվականի աշնանից: Գործակալությունը նշում է, որ անկման պատճառը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում թուրքական կողմի ներգրավվածությունն էր:

 

 


© 2009 ARMENPRESS.am