«Իրադրությունը պայթյունավտանգ Է». «Լելո» կուսակցությունը Վրաստանի իշխանություններին երկխոսության Է կոչում

14:52, 8 Նոյեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական «Լելո» ընդդիմադիր կուսակցությունը երկրի իշխանություններին առաջարկում Է հանդիպական քայլեր ձեռնարկել եւ անհապաղ երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է կուսակցության հայտարարության մեջ:

«Լելո»-ում նշում են, որ լարվածությունը երկրում, որն ստեղծվել Է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, մեծանում Է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի՝ բանտում հացադուլ հայտարարելու ֆոնին:

«Շիկացած հասարակության մեջ կտրուկ ավելանում են հույզերը, եւ իրադրությունն արդեն պայթյունավտանգ Է դարձել: Գործընթացը բացահայտորեն վերածվում Է քաոսի եւ տանում Է քաղաքացիական դիմակայության»,-ասվում Է կուսակցության հայտարարության մեջ:

Այսպիսի իրադրության մեջ անհրաժեշտ Է ձեռնարկել խելամիտ հանդիպական քայլեր, նշում են կուսակցությունում:

«Լելո»-ն դիմում Է իշխանության ներկայացուցիչներին. անհապաղ երկխոսություն սկսենք իրադրության ապաԷսկալացման համար կոնկրետ ուղիներ գտնելու նպատակով: Յուրաքանչյուր կորցրած րոպե կարող Է դրամատիկ կերպով փոխել վրացական պետության ճակատագիրը: «Լելո»-ն պատրաստ Է անհապաղ միանալ ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսությանը»,-նշված Է հայտարարության մեջ:

Վերջին ժամանակներս բողոքի ակցիաները Վրաստանում անցկացվում են գործնականում ամեն օր: Ավելի վաղ Պետական անվտանգության ծառայությունը բողոքի կազմակերպիչներին մեղադրում Էր ուժով իշխանությունը նվաճել փորձելու մեջ: Գերատեսչության տվյալներով, Ռուսթավիում եւ Թբիլիսիում պերմանենտ ակցիաների կազմակերպիչները պատրաստվում են շրջափակել պետական հաստատությունները եւ ճանապարհները, որոնք տանում են Ռուսթավիի թիվ 12 բանտ, որտեղ նստած Է Սահակաշվիլին: Մասնավորապես, նրանք ցանկանում են պիկետել Վրաստանի խորհրդարանի, կառավարության վարչակազմի, արդարադատության նախարարության եւ ներքին գործերի նախարարության շենքերը՝ նրանց ամենօրյա աշխատանքային ռեժիմը խախտելու նպատակով, հաղորդել Է Sputnik-ը:

© 2009 ARMENPRESS.am