Գյուղատնտեսության զարգացման համար բյուջեից կհատկացվի 23 միլիարդ 638 միլիոն դրամ

18:30, 5 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության ոլորտում միջոցառումներ իրականացնելու համար 2022 թվականի բյուջեից կհատկացվի 23 միլիարդ 638 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

« Հաջորդ տարի նախատեսվող միջոցառումները բաժանվում են 7 խմբի` գումար է հատկացվելու գյուղտեխնիկայի, ագրովերամշակման սարքավորումների լիզինգի, գյուղատնտեսական ապահովագրության, ինտենսիվ այգիների ստեղծման, գյուղվարկերի սուբսիդավորման, «խելացի» անասնագոմերի ստեղծման և խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման համակարգի ներդրման համար»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով` կառավարությունը նախատեսում է իրականացնել նաև  հողային բարեփոխումների ծրագիրը, որով նպատակ ունի ավելացնել մշակվող գյուղատնտեսական հողերի տարածքներն ու խոշոր ներդրումներ ներգրավել գյուղատնտեսությունում:


© 2009 ARMENPRESS.am