Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է

16:59, 5 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ինքնամեկուսացված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

«Երևանի քաղաքապետը նախատեսում էր անձամբ գալ և ներկայացնել բյուջեն, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, կորոնավիրուսը մտավ իրենց տուն էլ: Ներկայում իր կինը և երեխաները վարակվել են կորոնավիրուսով: Ներկայում, գտնվելով վտանգավոր գոտում, չի ցանկանում վտանգել մյուսների կյանքը: Նա մեկուսացված է, ոչ ոքի հետ շփման մեջ չի գտնվում»,- ասաց փոխքաղաքապետը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հայկ Մարությանը պետք է ներկայացներ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի քաղաքապետարանի ծախսերն ու եկամուտները:


© 2009 ARMENPRESS.am