«Պատիվ ունեմ»-ը մասնակցելու է «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին

16:03, 4 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը մասնակցելու է նոյեմբերի 8-ի «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

««Հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող կուսակցություններն արդեն հայտարարել են, որ մասնակցելու են նոյեմբերի 8-ի հանրահավաքին: Մենք մասնակցելու ենք որպես սովորական մասնակիցներ, կազմակերպիչները մեր գործընկերներն են, մենք պաշտպանելու ենք այդ օրակարգը»,-ասաց Վանեցյանը;

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին, ժամը 18:00–ին հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: Դաշինքի հայտարարության մեջ նշվել է, որ «պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է»։

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am