Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ԱԱ-ում ապահովել է առնվազն բրոնզե մեդալը

19:58, 2 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանն ապահովել է աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության +92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանից Դավիթ Չալոյանն ուժերը չափեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի հետ և  հաղթեց 3:2 հաշվով: Չալոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 63 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում կմրցի  Թաիլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am