ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել «3+3»տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ

13:38, 31 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում «Քսանի խմբի» գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում հիմնական ուշադրություն է դարձվել Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ն։

«Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման նպատակով  «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային օրակարգի մի շարք հարցերի և երկկողմ կապերի առանցքային ասպեկտներին:


© 2009 ARMENPRESS.am