Ստեփանավանի ոստիկաններն անասնագողության դեպքեր են բացահայտել

21:59, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանավանի ոստիկանները պարզել են, որ Տաշիր քաղաքի բնակիչ 41-ամյա մի տղամարդ կատարել է անասնագողություններ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ ամիսներ առաջ Բովաձոր բնակավայրից ձի է գողացել։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 250 հազար դրամի վնաս։ Կասկածվողը հայտնաբերվել ու ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ տղամարդը էլի էր անասնագողություններ արել։ Մի դեպքով գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am