ՀՀ ՔՏՀԱ  տեսչական մարմինը Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերել

20:24, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ հոկտեմբերի 28-ին համատեղ վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ  տեսչական մարմնից, դիտարկվել է Շենգավիթով ուղևորափոխադրում կատարող հանրային տրանսպորտում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ուսումնասիրվել է 103 տրանսպորտային միջոց։

Ըստ աղբյուրի՝ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները հայտնաբերել են 13 խախտում։  Վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։

ՀՀ ՔՏՀԱ  տեսչական մարմնից հայտնում են, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի։


© 2009 ARMENPRESS.am