Սուրեն Պապիկյանը կմեկնի չվճարվող արձակուրդի

19:45, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ կմեկնի չվճարվող արձակուրդի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է e-gov.am կայքը:

Վարչապետի 1220 – Ա որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով:


© 2009 ARMENPRESS.am