Մանուէլ Պետրոսյանը և Աննա Սարգսյանը հաղթանակով մեկնարկեցին Grand Swiss-ում  

13:08, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի ներկայացուցիչները մեկնարկեցին Grand Swiss միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց, իսկ Մանուէլ Պետրոսյանը հաղթեց:

Կանանց մրցաշարում Աննա Սարգսյանը հաղթանակ տարավ, իսկ Էլինա Դանիելյանը` պարտվեց:

Տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողները իրավունք կնվաճեն մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական մրցապայքարին։ Մրցաշարերը, որոնք տեղի են ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, կընթանան հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը:


© 2009 ARMENPRESS.am