Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

12:57, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Ռազմիկ պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց արդեն նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանին կատարած աշխատանքի համար:

Կառավարության ղեկավարը շնորհավորեց Ռազմիկ Պետրոսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ:

Նորանշանակ մարզպետն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար և վստահեցրեց, որ իր գործունեությամբ կփորձի արդարացնել բոլոր ակնկալիքները:  


© 2009 ARMENPRESS.am