Հայաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 2307 դեպք. մահացել է 38 մարդ

11:27, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 302 450 դեպք, որոնցից 264 678-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 303 բուժառու: Ընդհանուր կատարվել է 2 048 128 թեստավորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հոկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 15 818 թեստավորում, հաստատվել է 2307 նոր դեպք: Առողջացել է 962 մարդ, մահացել՝ 38-ը:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6189 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1280 է:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am