Կումանը հեռացել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից  

10:29, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նման որոշում կայացվել է թիմի՝ «Ռայո Վալյեկանո»-ից կրած պարտությունից (0:1) հետո: Կումանն արդեն իսկ հրաժեշտ է տվել ֆուտբոլիստներին և ակումբի ղեկավարությանը:

Ռոնալդ Կումանը «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել էր 2020 թվականի օգոստոսին: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնա»-ն 10 խաղից հետո միայն 9-րդն է մրցաշարային աղյուսակում:


© 2009 ARMENPRESS.am