Ախպրաձորցի երեխաների սպասումներն իրականացան. ֆուտբոլի դաշտ կառուցվեց գյուղում

10:25, 28 Հոկտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի բարձրլեռնային եւ սահմանամերձ Ախպրաձոր գյուղում «Ջինիշյան» հիմնադրամի միջոցներով եւ համայնքապետարանի համաֆինանսավորմամբ կառուցվել է ֆուտբոլի դաշտ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը,  «Ջինիշյան» հիմնադրամի ներդրումը կազմել է 3 միլիոն դրամ, Ախպրաձորի համայնքապետարանի ներդրումը՝ 450 հազար դրամ։ «Ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցումը շատ կարեւոր ձեռնարկում էր, որին մեր երեխաները երկար էին սպասել։ Սեպտեմբեր ամսից այն արդեն գործում է եւ դարձել է մեր երեխաների ակտիվ ժամանցի վայրը։ Հուսով եմ, այս ձեռնարկման շնորհիվ մեր համայնքում կաճեն շնորհալի ֆուտբոլիստներ, ֆուտբոլը շատ ավելի մասսայական բնույթ կկրի, իսկ երեխաները՝ մարզվելու եւ կոփվելու հնարավորություն»,- ասաց համայնքի ղեկավարը։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am