ԱՄՆ ոստիկանությունը ստուգում է առողջապահության նախարարությունում պայթյունի մասին հաղորդման իսկությունը

20:24, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների ոստիկանությունն առողջապահության նախարարությունում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդումից հետո ստուգումներ է սկսել գերատեսչության շենքում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Fox հեռուստաընկերությունը:

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իբրև նախազգուշական միջոցառում՝ մարդկանց սկսել են տարհանել գերատեսչության շենքից: Այդ տարածքում ավելացվել է ոստիկանների թիվը:

 

 


© 2009 ARMENPRESS.am