Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ

20:18, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 337 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 703 հազար 281 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3137 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր մահերի թիվը 9873 է:


© 2009 ARMENPRESS.am