Իրաքում ԻՊ ահաբեկիչների հարձակման զոհերի թիվը հասել է 23-ի

19:53, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի արևելքում գտնվող գյուղերից մեկի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Իրաքյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Էր-Ռաշադ գյուղի երիտասարդների խմբի վրա, ապա սկսել անկանոն կրակ արձակել բնակելի տների վրա:

Ահաբեկիչները նահանջել են իրաքյան զինված ուժերի գալուց հետո:

 

 


© 2009 ARMENPRESS.am