Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ՀԲԸՄ գրասենյակ

18:47, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի. 27-ին այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակ և հանդիպել ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի, ռազմավարական գծով խորհրդական Գրիգոր Հովհաննիսյանի ու մյուս պատասխանատուների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, քննարկվել են Արցախի զարգացմանն ու հզորացմանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և մի շարք այլ հարցերի առնչվող թեմաներ։

Ըստ աղբյուրի՝ նախարարը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը՝ ընդգծելով, որ կառույցը մշտապես ներգրավված է եղել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը և ակտիվորեն աշխատելով արտաքին ասպարեզում՝ նպաստել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը։

Երկուստեք կարևորվել է փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը։
 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am