«Բարսելոնա»-ն առաջարկ կանի Կլոպին  

11:12, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը մտադիր է գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել Յուրգեն Կլոպին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: «Բարսելոնա»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Թիմի ղեկավարությունը մտադիր է հաջորդ տարի այդ պաշտոնին համար առաջարկ անել գերմանացի մասնագետ, անգլիական «Լիվերպուլ»-ի ներկայիս մարզիչ Յուրգեն Կլոպին:

Քննարկվող տարբերակներից է նաև «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավին:


© 2009 ARMENPRESS.am