Հարոյանը մասնակցել է «Վիլիառեալ»-ի դեմ խաղին  

10:19, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է ակումբի խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Կադիս»-ն արտագնա խաղում մրցել է «Վիլիառեալ»-ի հետ: Գոլառատ հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում է եղել և մասնակցել է ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Կադիս»-ն ունի 8 միավոր և Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 17-րդն է:


© 2009 ARMENPRESS.am