Բռնցքամարտ. Հովհաննիսյանը ԱԱ-ում մեկնարկել է հաղթանակով, Մանասյանը պարտվել է  

10:10, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 51 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Հովհաննիսյանը մրցեց Գերմանիան ներկայացնող Արգիշտի Տերտերյանի հետ ու պարտության մատնեց 5:0 հաշվով: 1/8-րդ եզրափակիչում Արթուր Հովհաննիսյանի մրցակիցը կլինի ԱՄՆ ներկայացուցիչ Հիլ Ռոսկոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նարեկ Մանասյանը մեկնարկում պարտություն կրեց: 92 կգ քաշային կարգի 1/32 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը ուժերը չափեց Իտալիայից Ազիզ Աբբես Մոուհիդայնի հետ ու զիջեց:


© 2009 ARMENPRESS.am