Վիեննայում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա

20:10, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգեպես անառողջ տղամարդը հոկտեմբերի 26-ին Վիեննայի փողոցներից մեկում դանակով հարձակվել է անցորդների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հետաքննիչները բացառել են հանցագործի գործողություններում քաղաքական կամ կրոնական շարժառիթների առկայությունը: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

 


© 2009 ARMENPRESS.am