Արմեն Սարգսյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին

15:04, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ընտրություններում հաղթանակը հաստատապես վկայում է, որ Ուզբեկստանի ժողովուրդը մեծապես աջակցում է երկրի համապարփակ զարգացմանն ու արդիականացմանը, տնտեսության վերելքին, ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ու տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված՝ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությանը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Ուզբեկստանի և Հայաստանի միջև համագործակցությունն այսուհետ ևս կամրապնդվի և առավել կզարգանա՝ ընդգրկելով նոր, հեռանկարային ոլորտներ»: 


© 2009 ARMENPRESS.am