Երևանի ավագանիում իր լիազորությունները դադարեցրած Սուրեն Էրամջյանի մանդատը տրվեց Զարուհի Աղաջանյանին

11:38, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Սուրեն Էրամջյանի մանդատը հանձնվեց  «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Զարուհի Աղաջանյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:


© 2009 ARMENPRESS.am