Սուդանի խնդրով միջազգային «եռյակը» վերջնագիր Է հայտարարել զինվորականներին

10:46, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի խնդրով միջազգային «եռյակը» զինվորականներից պահանջում Է ազատ արձակել քաղաքացիական կառավարության ներկայացուցիչներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է «եռյակի» հայտարարության մեջ, որը բաղկացած Է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Նորվեգիայից:

«Եռյակը» խորապես անհանգստացած Է Սուդանում ստեղծված իրադրությամբ եւ դատապարտում Է պետական հաստատությունների աշխատանքի դադարեցումը, արտակարգ դրություն հայտարարելը եւ զինվորականների կողմից վարչապետ (Աբդալա) Համդոքի, ինչպես նաեւ քաղաքացիական ղեկավարության մյուս անդամների ձերբակալումը: Մենք կոչ ենք անում անվտանգության ուժերին՝ անհապաղ ազատ արձակել անօրինականորեն ձերբակալվածներին»,-ասվում Է «եռյակի» հայտարարության մեջ: Զինվորականների գործողությունները «եռյակը» համարել Է Սուդանի «հեղափոխության դավաճանություն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am