Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը

11:12, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգում կա 29 հարց:

Քննարկվելու է Երևան քաղաքի մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սվետլանա Նավասարդյանին, Նորայր Մեհրաբյանին, Ռոբերտ Էլիբեկյանին, Արտյուշա Կարապետյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցը:

Անդրադառնալու են Էդուարդ Խաչիկյանի, Հենրիկ Մամյանի, Իգոր Մուրադյանի, Սոս Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձանների տեղադրմանը: Քննարկվելու է նաև Ալբերտ Ազարյանի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու հարցը:

Օրակարգում ընդգրկված են նաև հողամասի նպատակային նշանակություն փոխելու վերաբերյալ և մի շարք այլ հարցեր:


© 2009 ARMENPRESS.am