Ուհանի արվարձանում տղամարդը դանակահարել Է յոթ մարդու

09:42, 26 Հոկտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ, Կենտրոնական Չինաստան) առնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս մեկը վիրավորվել դանակով զինված հանցագործի հարձակման հետեւանքով: Հոկտեմբերի 26-ին այդ մասին հայտնել Է քաղաքի ոստիկանական վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել Ցայդյանի շրջանում: Հաղորդվում Է, որ քաղաքի՝ Գաո ազգանվամբ 39-ամյա բնակիչը դանակահարելով սպանել Է հինգ մարդու, նրա եւս մեկ զոհ վերքեր Է ստացել եւ կարողացել Է փախուստով փրկվել: Այնուհետեւ հանցագործը նույնպես փախուստի Է դիմել եւ սպանել եւս երկու անցորդների: Ինչպես նշում Է ոստիկանությունը, դրանից հետո տղամարդը կամրջից թռել Է Յանցզի գետը:

Հարձակվողին բռնելու կամ նրա մարմինը հայտնաբերելու մասին տեղեկատվություն չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am