Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

20:42, 25 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Ապարանի տարածաշրջաններում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, հոկտեմբերի 25-ի ժամը 20։15-ի դրությամբ,  թույլ ձյուն է տեղում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:


© 2009 ARMENPRESS.am