Փորձել են Թուրքիայից Վրաստան ներկրել 25 տոննա վնասակար կարտոֆիլ

15:21, 25 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի սահմանապահները «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման) չեն թողել երկիր մտնի 25 հազար կիլոգրամ կարտոֆիլով բեռնված բեռնատարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

Ֆիտոսանիտարական ստուգում անցկացնելիս մասնագետները կարտոֆիլի մեջ հայտնաբերել են վնասակար օրգանիզմներ:

Դրանից հետո ամբողջ կարտոֆիլը հետ Է ուղարկվել Թուրքիա, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am