Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականցրել մարզերում

12:16, 25 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները երթևեկության անվտանգության ապահովման նպատակով հոկտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ  ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 2 245 արձանագրություն: Դրանցից 53-ը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար է, ընդ որում՝ նրանցից 14-ը նույն պահին զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 11-ը՝ տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու, 349-ը՝ առանց անվտանգության ամրագոտիով ամրակապվելու երթևեկելու,  20-ը՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը սահմանված վայրում չփակցված վարելու համար:

Առանց մեկ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարելու համար Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է 1 արձանագրություն,  2-ն՝ առանց հաշվառման համարանիշերի տրանսպորտային միջոցը վարելու, 114-ը՝ ուղևորի փոխադրման կանոնը խախտելու,  15-ն՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար։

Միջոցառման ընթացքում 44 տրանսպորտային միջոցներ տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։

«Հարգելի վարորդներ, ևս մեկ անգամ հորդորում ենք երթևեկել՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, չվտանգել ձեր և երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը»,- ասված է հաղորդագրությունում:


© 2009 ARMENPRESS.am