ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը հաղորդել Է ԱԳ նախարարների «նորմանդական ձեւաչափով» հանդիպմանը նախապատրաստվելու մասին

11:57, 25 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարների «նորմանդական ձեւաչափով» բանակցությունները նախապատրաստվում են, բայց ամսաթիվը դեռ չի որոշվել: Այդ մասին Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայրը հոկտեմբերի 25-ին լրագրողներին հաղորդել Է Եկատերինբուրգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Որքան ինձ հայտնի Է, ներկայում տեղի Է ունենում արտաքին գործերի նախարարների նման հանդիպման նախապատրաստումը, բայց ստույգ ամսաթիվն առայժմ հայտնի չԷ»,-ասել Է դեսպանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am