Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի նկուղի հրդեհը մարվել է. փրկարարները տարհանել են 60 քաղաքացու

14:12, 24 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 24-ին, ժամը 11։33-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նկուղում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հեթապահ բժիշկը»,- հայտնում է աղբյուրը՝ հավելելով, որ փրկարարները տարահանել են 60 քաղաքացու։

ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։12-ին մարվել՝ 12։14-ին։ 40 քմ տարածքում այրվել է աղբ։

 


© 2009 ARMENPRESS.am