Երևանում և Լոռիում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

13:12, 23 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ժամը 09:00-12:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայով, Գ.Նժդեհի, Սմբատ Զորավար, Սևանի փողոցներով պարփակված թաղամասերի, Բրյուսով թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի նաև Լոռու մարզի Մեծավան, Միխայլովկա գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:


© 2009 ARMENPRESS.am