Գերագույն ռադայում կին պատգամավորի գլխին ընկել է դռան փականը, նրա համար շտապ օգնություն են կանչել

15:08, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդական պատգամավոր Ալեքսանդրա Ուստինովան («Ձայն» խմբակցություն,«Արդարություն» միավորում) վնասվածք Է ստացել Գերագույն ռադայում. նրա գլխին ընկել Է դռան փականը:

Ինչպես հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը, այդ մասին խմբակցության նրա գործընկերը՝ Օլգա Ստեֆանիշինան, հաղորդել Է Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Առավոտն սկսվում Է ոչ թե սուրճից, այլ … շտապ օգնությունից:

Գերագույն Ռադայում Ալեքսանդրա Ուստինովայի գլխին ընկել Է դռան փականը»,-գրել Է Ստեֆանիշինան:


© 2009 ARMENPRESS.am