Տոկիոյում բեռնատարը վրաերթի է ենթարկել անցորդներին

09:59, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 22-ին Տոկիոյում բեռնատարն անցել Է մայթ եւ վրաերթի ենթարկել անցորդներին: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տոկիոյի փրկարարական ծառայությունների տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Տոկիոյի մայրաքաղաքային շրջանում:

Միջադեպի հետեւանքով երեք մարդ վնասվածքներ Է ստացել: Ներկայումս իրավապահ մարմինները քննում են պատահարի հանգամանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am