«Ալաշկերտ»-ը երրորդն անընդմեջ պարտությունն է կրում Կոնֆերենցիաների լիգայում

22:36, 21 Հոկտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Ալաշկերտ»-ը Երևանում ընդունեց ԼԱՍԿ-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացածի խաղի առաջին կեսում հյուրերն առավելություն ունեին: ԼԱՍԿ-ի կազմում 11 մետրանոց հարվածը չիրացրեց Մոնշեյնը, սակայն 4 րոպե անց հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Հոնգ Հյուն-Սեոկը: Երկրորդ կեսում ԼԱՍԿ-ը խփեց նաև երկրորդ գնդակը: 68-րդ րոպեին գոլը խփեց Գոիգինգերը: Հանդիպման ավելացված 90+2 -րդ րոպեին հյուրեր երրորդն գնդակն ուղարկեցին երևանյան ակումբի դարպասը: «Ալաշկերտ»-ԼԱՍԿ` 0:3:

Հայաստանի չեմպիոնը երրորդն անընդմեջ պարտությունը կրեց Կոնֆերենցիաների լիգայում և վերջինն է խմբում: Խմբի առաջատարները 7-ական միավորով «Մաքաբին»-ին և ԼԱՍԿ-ն են:

 


© 2009 ARMENPRESS.am