«Ուրարտու»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Նորավանք»-ին

18:00, 21 Հոկտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրը մեկնարկեց «Նորավանք»-«Ուրարտու» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում երևանյան «Ուրարտու»-ն առավելության հասավ նվազագույն հաշվով: Մեկնարկից 20 րոպե անց Նարեկ Գրիգորյանի միակ գնդակ որոշիչ եղավ: «Նորավանք»-«Ուրարտու»` 0:1:

Հայաստանի առաջնության շրջանակներում կկայանան նաև ԲԿՄԱ-«Փյունիկ», «Վան»-«Սևան», «Նոա»-«Արարատ» և «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ»:


© 2009 ARMENPRESS.am